Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ստեղծվել է լսողության սարք, որ կցվում է ատամներին

Ստեղծվել է լսողության սարք, որ կցվում է ատամներին

Բրիտանացի գիտնականները բոլորովին նոր սկզբունքների լսողության սարք են ստեղծել, որը դեպի ներքին ականջ ձայնը փոխանցելու համար օգտագործում է ոսկրերի ձայնահաղորդիչ ֆիզիկական երևույթը:

 

Սարքն ամրանում է վերին ծնոտին և ֆիքսումից հետո գրեթե աննկատ է դառնում: Առաջին անգամ աշխարհում ձայնը լսող նյարդին հասնելու համար օգտագործվում է ոչ թե օդային տարբերակը, այլ գանգի ոսկրերը, որոնք, ի դեպ, ձայնի հոյակապ փոխանցիչ են:

Սոնիտուս Մեդիքալ (Sonitus Medical) ընկերության մասնագետների բացահայտումը ճիշտ ժամանակին էր, այժմ Մեծ Բրիտանիայի 9 մլն մարդ տառապում է ամբողջական կամ մասնակի խլությամբ: Նրանցից  2 միլիոնից ավելին օգտվում են լսող սարքերից, չնայած նման հարմարանքի կարիք ունեն ևս 6 մլն մարդ:

Հարմարանքն օգտագործում է ոսկրերի հատկությունները` ձայնը ներքին ականջի խոռոչ հասնելու համար, որտեղից նյարդերի շնորհիվ այն հասնում է ուղեղ: Նոր սարքը հատկապես հարմար է մեկ ականջի խլությամբ մարդկանց: Սակայն ականջաբանության Թագավորական ազգային ինստիտուտի բժիշկ-փորձագետները նախազգուշացնում են , որ SoundBite-ը բոլորի համար հարմար չէ,  դրա լրացուցիչ ու որոշիչ գործոնը լսողության վատացման կամ կորստի պատճառն է:

Սկզբնաղբյուր. health-ua.org
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ